Հիմք ընդունելով Ավետիս Մարգարի Շանգոյանի 15.08.2025թ N 10554 դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 13/08/2025 N Կ-13082025-02-0202 որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնք Աշտարակ Ղազարավան բնակավայրում գտնվող Ավետիս Մարգարի Շանգոյանի սեփականության իրավունքով պատկանող 0.0600 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-068-0110-0004/ ավել օգտագործվող 0.0001 հա /ընդամենը 0.0601 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Ավետիս Մարգարի Շանգոյանի /ծնվ. 27.04.1971թ./ սեփականության իրավունքը 02-068-0110-0004 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.0001 հա մակերեսով /ընդամենը 0.0601 հա/ հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: