Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի N 1855-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ քաղաքի Պ․ Պռոշյան փողոց, N 11 բազմաբնակարան բնակելի շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ, ինչպես նաև շենքի օրինական ճանաչված կցակառույցների պարագծով դրա տակ գտնվող 1232քմ հողամասը հաստատված հատակագծի համաձայն անհատույց, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցել բազմաբնակարան շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /ժ/պ Վ. Վարդանյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: