Հիմք ընդունելով Արամ Ահարոնյանի լիազորված անձ Տարոն Գալուստյանի 05․08․2024թ․ N 8671 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 11.09.2024թ. N 103-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի և ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0635-0029 ծածկագրով 0,00257հա հողամասը /վարելահող/ ուղղակի վաճառքով՝ 31 500 /երեսունմեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0635-0011 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Արամ Ժորայի Ահարոնյանին:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: