Հիմք ընդունելով Լիլիթ Սարգսյան-Էլամիրյանի 17.04.2025թ. N 4570՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 2017-2019թթ. դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Լիլիթ Մկրտիչի Սարգսյան-Էլամիրյանին /ծնվ 30.06.1980թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 02-001-0322-0014/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 2023GSHUMV/ 311.2քմ մակերեսով բնակելի տունը օժանդակ շինությունները կառուցված 2017-2019թթ ճանաչել օրինական, օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 612753 / վեց հարյուր տասներկու հազար յոթ հարյուր հիսուն երեք / ՀՀ դրամ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/: - Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: