Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.03.2025թ. N 42-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Մ. Ավանեսյանը 02.06.2025թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-001-0115-0099 ծածկագրով 0.00269 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 16.06.2025թ. N 04 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վ․ Համբարձումյան փողոց N 1/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 13052025-02-0009 տրվ. 06.03.2025թ./ 0.00269 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Մուրադ Լեվոնի Ավանեսյանի / անձ՝ AX 0419209 տրվ. 12.08.2024թ. 029 / հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 1000000 / մեկ միլիոն / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին / Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: