Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 14/04/2025թ․ N Կ-14042025-02-0031 որոշումը և Նաիրա Ստեփանյանի լիազորված անձ Քնարիկ Թանգամյանի 14.04.2025թ N 4380 դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և <Տեղական ինքնակռավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0012-0144 ծածկագրից 62քմ և 02-001-0012-0486 ծածկագրից 106քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամասերի գործառնական նշանակությունը առանց հողամասերի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: