Հիմք ընդունելով Կարինե Թորգոմի Աղաբաբյանի 07.05.2025թ N 5435 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Տանձանոց թաղամասի 3-րդ փողոց 22/1 հասցեում գտնվող Կարինե Թորգոմի Աղաբաբյանին պատկանող /ծածկագիր 02-001-0012-0240/ 0.05940 հա հողամասում ինքնակամ կառուցած ավտոտնակը, տնտեսական շինությունը և պարիսպը, որոնք կառուցվել են 2008թ․, դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․ Կարինե Թորգոմի Աղաբաբյանին /ծնվ․ 03․05․1967թ․/ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Տանձանոց թաղամասի 3-րդ փողոցի, 22/1 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0012-0240 կադաստրային ծածկագրով, 2023YNVRQY չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.05940 հա, բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված, 201.0 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 53.1 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և 3.7 քմ պարիսպը /ընդամենը 257.8 քմ/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ համար 1969 /մեկ հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ:
257.8 x 1969 = 507609 /հինգ հարյուր յոթ հազար վեց հարյուր ինը/ ՀՀ դրամ։
2․ Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: