Հիմք ընդունելով Դավիթ Վանուշի Դավթյանի 24.02.2024թ N 2041՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնք Աշտարակ Ուջան բնակավայրում գտնվող Դավիթ Վանուշի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող 0.1200 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-109-0075-0052/ ավել օգտագործվող 0.05778 հա /ընդամենը 0.17778 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Դավիթ Վանուշի Դավթյանի /ծնվ. 28.02.1967թ./ սեփականության իրավունքը 02-109-0075-0052 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.05778 հա մակերեսով /ընդամենը 0.17778 հա/ հողամասի նկատմամբ:
2. 02-109-0075-0052 ծածկագրով 0.17778 հա բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ՈՒջան բնակավայր, 7-րդ փողոց, 38 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: