Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 2-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2018 թվականի N 2-Ն

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, 2018թ.-ի բյուջեի առկա ֆինանսական միջոցները համամասնորեն բաշխելու, ինչպես նաև ծախսային մասն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի  4-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33, 34 հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին`

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

 

1Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասին` համաձայն հատված  1-ի: 
2.
 Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի:
3.
 Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 3-ի:
4.
 Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդին կամ դեֆիցիտին (պակասուրդին), համաձայն հատված 4-ի:
5.
 Հավանություն տալ Աշտարակ քաղաքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղություներին կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրներին` համաձայն հատված 5-ի:
6.
 Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման,  համաձայն հատված 6-ի:
7. Համաձայնություն տալ 2018թ.-ի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցներից 23 մլն դրամի չափով ուղղել վարչական բյուջեի բնակարանային շինություն (06.1.1) բնագավառում առաջացած ծախսերի ֆինանսավորման համար:                                                                                                                                              /հազ. դրամ/

                                                               Վարչական բյուջե             Ֆոնդային բյուջե                     Ընդամենը
                                                                                           

Եկամտային մաս                                    557994.6                            0                                557994.6

Ծախսային մաս                                    557994.6                          30768.2                         588762.8

Դեֆիցիտ                                                  0                                    -30768.2                       -30768.2  

    Պահուստային ֆոնդ                                5000.0                              0                                  5000.0


Կողմ -8

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՏԱՇՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(315.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner