Հիմք ընդունելով Թագուշ Մինասյանի 29.01.2026թ. N 1112 դիմումը` հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին և կառուցապատման իրավունքի տրամադրման 09.08.2016թ. ՍՄ 2935 պայմանագրի 9.1 կետը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Կողմերի համաձայնությամբ՝ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց N 28/20 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0106-0340/, համայնքային սեփականություն հանդիսացող 20քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Աշտարակի քաղաքապետի և Թագուշ Հարությունի Մինասյանի միջև 09․08․2016թ․ կնքված ՍՄ 2935 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2076թ. օգոստոսի 9-ը:
2. Առաջին կետում նշված հողամասի նկատմամբ 09.08.2016թ. ՍՄ 2935 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում կատարել տարեկան վճարի փոփոխություն և մեկ տարվա համար վճարը սահմանել 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ս. Պապյան /
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: