Հիմք ընդունելով Արեգնազ Քեհեյանի լիազորված անձ Սամվել Դավթյանի 03.09.2024թ N 9901 դիմումը և տնամերձ հողամաս փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, Գյուղական և քաղաքային համայնքների վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին օրենքի 9-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոց, 56 բնակելի տուն հասցեում գտնվող Ա. Քեհյանին սեփականության իրավունքով հատկացված 0,14 հա հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-001-0025-0007/ ավել օգտագործվող 0,09731 հա /ընդհամենը 0,23731 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Ճանաչել Արեգնազ Մանուկի Քեհեյանի /ծնվ․02․01․1952թ․/ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոց, 56 բնակելի տուն հասցեում, 02-001-0025-0007 կադաստրային ծածկագրում հատկացված 1400քմ տնամերձ հողամասից ավել օգտագործվող մինչև 20%` 280քմ հողամասի նկատմամբ /ընդհամենը 1680քմ/:
2․Արեգնազ Մանուկի Քեհեյանի կողմից 20%-ից ավել օգտագործվող 693.1 քմ հողամասը օտարել նրան հողամասի կադաստրային արժեքի 30% վճարելու պայմանով՝ 923584 /ինն հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր ութանասունչորս/ ՀՀ դրամ:
3․ 02-001-0025-0007 ծածկագրով 0,23731 հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք Աշտարակ Ն. Աշտարակեցու փողոց, 56 բնակելի տուն:
4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: