Հիմք ընդունելով Ֆենյա Օհանյանի լիազորված անձ Անահիտ Օհանյանի 30.05.2025թ. N 6629՝ բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-114-0004-0011, 0,195 հա/ տալ 48 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օրգով բնակավայր, 1-ին փողոց, բնակելի տուն N 48:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: