Հիմք ընդունելով Երվանդ Ղազարյանի 03.07.2025թ. N 8500՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-110-0078-0010/ տալ 12 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Դ․ Տեր-Մկրտչյան 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, հողամաս N 12:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․ Վարդանյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: