Հիմք ընդունելով Արգիշտ Գուրգենի Սեդրակյանի 03.04.2025թ N3889 դիմումը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-028-0079-0007 ծածկագրի 0,08112 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան նկատմամբ Գուրգեն Երանոսի Սեդրակյանի, Ահարոն Ռաֆիկի Մխիթարյանի և Գագիկ Գրիբայի Կարապետյանի սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Գուրգեն Երանոսի Սեդրակյանի, Ահարոն Ռաֆիկի Մխիթարյանի և Գագիկ Գրիբայի Կարապետյանի սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-028-0079-0007 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 59,72 քմ բնակելի տան նկատմամբ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: