Հիմք ընդունելով Մկրտիչ Վարդանի Ղազարյանի 09.02.2026թ. N 1741՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Համայնք Աշտարակ, Բազմաղբյուր բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-024-0023-0012/ տալ 9 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Բազմաղբյուր բնակավայր, 10-րդ փողոց, 9 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: