Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1750-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2025 թվականի N 1750-Ա

ԱՐՏՅՈՄ ԼՅՈՒԴՎԻԳԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐԻ ՍՈՒՐԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Նաիրի Սարգսյանի 01.04.2025թ. N 3744` գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 08.05.2025թ. N 66-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն և 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Արտյոմ Լյուդվիգի Ղազարյանին և Նաիրի Սուրիկի Սարգսյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 02-020-0122-0028 ծածկագրով հողամասում տալ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:

2. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-020-0122-0028/, Արտյոմ Լյուդվիգի Ղազարյանին և Նաիրի Սուրիկի Սարգսյանին բաժնային  սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման և շահագործման համար առանձնացված 1,0182հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների:

3. Երկրորդ կետում նշված 1,0182հա հողամասի հասցեն համարել՝

- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, Երևան-Ապարան մայրուղի, 54-55կմ, հողամաս N 27/1:

4. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:

5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/:

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner