Հիմք ընդունելով Վարուժան Ռաֆիկի Կիրակոսյանի 01.01.2025թ N55 դիմումը, Վ․ Կիրակոսյանին պատկանող Աշտարակ համայնքի Ուջան բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-109-0010-0030 ծացկագրի 0․01832հա տնամերձ հողամասի և այդ հողամասում մինչև 2001թ. /1978-1980թթ./ կառուցված բնակելի տան նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ կադաստրային քարտեզագրման արդյունքում որպես առանձին գույքային միավոր հաշվառված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնակլան նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, չի ընդգրկված ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի սահմանափակում այլ անձանց իրավունքներն ու չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Ճանաչել Վարուժան Ռաֆիկի Կիրակոսյանի /ծնվ. 31.01.1959թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի, Ուջան բնակավայրի, 17-րդ փողոց, 1-ին փակուղի, 2 հասցեում գտնվող, ըստ կադաստրային քարտեզի 02-109-0010-0030 ծածկագրով 0.01832հա տնամերձ հողամասի և այդ հողամասում մինչև 2001թ. /1978-1980թթ./ կառուցված 273․9քմ բնակելի տան, որը նրա կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչ 2001 թվականի մայիսի 15-ը:
2. 02-109-0010-0030 ծածկագրով 0․01832հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Ուջան 17-րդ փողոց, 1-ին փակուղի, բնակելի տուն 2:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: