|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 մայիսի 2017 թվականի N 5-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ 177-016 ԾԱԾԿԱԳՐԻՑ 0,0205ՀԱ ԵՎ 264-014 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,064ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 177-016 ծածկագրից 0,0205հա և 264-014 ծածկագրով 0,064հա բնակավայրերի նշանակության հողամասերը փոխանցվել են որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողատարածքները հանդիսանում են համայնքային սեփականություն, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 177-016 ծածկագրից 0,0205հա և 264-014 ծածկագրով 0,064հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն: |
Կողմ -11 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՏԱՇՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|