Հիմք ընդունելով Գայանե Բադալյանի 02.09.2025թ. N 11421՝ միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Մուղնի 1-ին թաղամաս N 52, N 65 և N 59 հասցեներում գտնվող միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին տալ 59 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Մուղնի, 1-ին թաղամաս, հողամաս N 59:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: