Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, 2018թ.-ի բյուջեի առկա ֆինանսական միջոցները համամասնորեն բաշխելու, ինչպես նաև ծախսային մասն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18/5 և <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32/5 հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասին` համաձայն հատված 1-ի:
2. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի:
3. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 3-ի:
4. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդին կամ դեֆիցիտին (պակասուրդին), համաձայն հատված 4-ի:
5. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղություներին կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրներին` համաձայն հատված 5-ի:
6. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 6-ի: /հազ. դրամ/
Վարչական բյուջե Ֆոնդային բյուջե Ընդամենը
Եկամտային մաս 567994.6 0 567994.6
Ծախսային մաս 567994.6 30768.2 598762.8
Դեֆիցիտ 0 -30768.2 -30768.2
Պահուստային ֆոնդ 0 0 0