Հիմք ընդունելով Շուշան Քոթանյանի 18.12.2018թ. N 1554 դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8/1 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 02-001-0135-0018 ծածկագրով, Շուշան Քոթանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,6729հա գյուղատնտեսական նշանակության հողամասից /արոտ/ 0,02հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նշանակության /գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտներ/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: