Հիմք ընդունելով Սամվել Միքայելյանի 14.12.2017թ. N1582 և Նավասարդ Պետրոսյանի 21.12.2017թ. N1632 դիմումները, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդկետի, ՀՀ հողային օրենսգրքի 71 հոդվածի ևՀՀկառավարության 12.04.2001թ. N286 որոշման պահանջներով, համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Աշտարակ քաղաքի <Վառոյի ձորակ> թաղամասում գտնվող /ծածկագիր` 233-014/, Սամվել Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող 600քմ տնամերձ հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0143-0001 ծածկագրից907քմ բնակավայրերի նշանակության այլ հողամասի հետ:
2.Աշտարակ քաղաքի <Վառոյի ձորակ>, 5-րդ թաղամաս, N70 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-001-0239-0108/, Նավասարդ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 600քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0083-0017 ծածկագրից520քմ բնակավայրերի նշանակության այլ հողամասի հետ: