Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի կետ 28-ի, <<Նվազագույն աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքի, <<Կուտակային կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի պահանջներով, համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Հաստատել Աշտարակի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը /կցվում է հավելված՝ 1, 2 ,3, 4, 5, 6, 7, 8, 9, 10/:
2.ՀՈԱԿ-ներում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատողների համար նվազագույն աշխատավարձ սահմանել 91275 ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է 2021թ.-ի հունվարի 1-ից: