Հիմք ընդունելով Յուրի Արշակի Նարինյանի 25.07.2025թ. N 9630 դիմումը, իրեն պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0859-0007 ծացկագրի 0.049 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Յուրի Արշակի Նարինյանի /ծնվ. 12.12.1939թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0859-0007 ծածկագրում, իրեն պատկանող տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 83.0 քմ բնակելի տան նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: