Հիմք ընդունելով Քրիստ Սամվելի Ղազարյանի 21.11.2024թ. N 13191՝ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը և օժանդակ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինացման մասին կարգի II բաժնի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ կառույցները, որոնք կառուցվել են 2015-2019թ.թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1․ Քրիստ Սամվելի Ղազարյանի /ծնվ.23.12.1985թ./, Սամվել Վալոդյայի Ղազարյանի /05.02.1955թ./, Մարիետա Սոսինի Ազատյանի /ծնվ.10.12.1955թ./, Արգամ Սամվելի Ղազարյանի /ծնվ.12.09.1979թ./ և Էդգար Սամվելի Ղազարյանի /ծնվ.19.10.1980թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 7-րդ փողոց, բնակելի տուն 17 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0005-0009 կադաստրային ծածկագրով, 2023C4CKYS չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.11455 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2015թ.-2019թ․ կառուցված, 22․0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 15․1 քմ արտաքին մակերեսով պահեստը, 55․9 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 10․16 քմ արտաքին մակերեսով պարիսպը /ընդամենը արտաքին չափերով 103․16 քմ, որից բնակելի տան արտաքին չափը՝ 22․0 քմ, օժանդակ շինության չափը՝ 81․16 քմ/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք /ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ :
1) 22․0 x 743 = 16346 /տասնվեց հազար երեք հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ
2) 81․16 x 446 = 36198 /երեսունվեց հազար հարյուր իննսունութ / ՀՀ դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 52544 /հիսուներկու հազար հինգ հարյուր քառասունչորս/ՀՀ դրամ։
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. 02-080-0005-0009 ծածկագրով 0.11455 հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝
- Համայնք Աշտարակ, Նոր Եդեսիա բնակավայր, 7-րդ փողոց, 17 բնակելի տուն:
4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: