Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 208
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 88-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2024 թվականի N 88-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Էդիկ Ղալաչյանի 29.05.2024թ. N 5861, Եղիսաբեթ Ալնազյանի 21.06.2024թ. N 6985, Հովհաննես Կարապետյանի 21․06․2024թ․ N 6984 ևՀրայր Քէօրօղլեանի 24․06․2024թ․ N 7019 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Նորոշմանև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է ․

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Գ․Նարեկացու փողոց, N 128/2 հասցեում գտնվող, 02-001-0859-0663 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 7,6քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0859-0621 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր Էդիկ Նորիկի Ղալաչյանին:

2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի, 5-րդ թաղամաս, N 61/2 հասցեում գտնվող, 02-001-0361-0429 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 131քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 200%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0361-0023 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Եղիսաբեթ Սամվելի Ալմազյանին:

3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի, 5-րդ թաղամաս, N 69/1 հասցեում գտնվող, 02-001-0361-0428 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 125,4քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 200%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0361-0414 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համասեփականատերեր Հովհաննես Գրիշայի Կարապետյանին և Լիլիթ Այվազի Անտոնյանին:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի, 6-րդ թաղամաս, N 96/1 հասցեում գտնվող, 02-001-0364-0122 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 594քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 6 000 000 /վեց միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0364-0051 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հրայր Գեղամի Քէօրօղլեանին:

5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի, 6-րդ թաղամաս, N 96/2 հասցեում գտնվող, 02-001-0736-0024 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 308քմ հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված հողամասը ուղղակի վաճառքով՝ 3 000 000 /երեք միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0364-0050 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հրայր Գեղամի Քէօրօղլեանին:

6. Աշտարակ համայնքի Տեղեր բնակավայրի 02-106-0027-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 20քմ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով օտարել <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին՝ տրանսֆորմատորային ենթակայան կառուցելու նպատակով:

 


Կողմ -21

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner