Աշտարակ համայնքի Ագարակ գյուղի N N 13, 19, 20, 24 փողոցներում, 2 փողոց 6 փակուղում, 1 փողոց 1 փակուղում, 18 փողոց 3 փակուղում, 12 փողոց 1 նրբանցքում 2021թ. կառուցված գազատարի հատվածների շահագործումն իրականացնելու նպատակով, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 17 հոդվածի 21 կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․
1.Համաձայնություն տալ՝ համայնքային սեփականություն հանդիսացող Ագարակ գյուղում 2021թ. կառուցված d=42-108մմ, L=135գ/մ (անշարժ գույքի սեփականության իրավունքի N 08072022-02-0007 վկայականով 1178,12 գ/մ) 14,901500 դրամ արժեքով գազատարներն անհատույց օգտագործման իրավունքով, շահագործման նպատակով <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ-ին հանձնելու և համապատասխան պայմանագիր կնքելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: