Հիմք ընդունելով Նորայր Աբգարյանի լիազորված անձ Արարատ Բաղդասարյանի 18․12․2025թ․ N 18294, Հակոբ Ադամյանի 09.01.2026թ. N 237, Էդգար Դավթյանի 13.01.2026թ. N 321 և <<ԱՎԱՆԳԱՐԴ ՇԻՆ>> ՍՊԸ-ի տնօրեն Արա Բաղդասարյանի 15.01.2026թ. N 459 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․
1. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-061-0216-0079 ծածկագրով 4,20209հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 3 500 000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-061-0216-0063 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Նորայր Անդրանիկի Աբգարյանին:
2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Նաիրյան փողոց, N 12/2 հասցեում գտնվող, 02-001-0178-0117 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 6,17քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0178-0110 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հակոբ Հարությունի Ադամյանին:
3. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 44-րդ փողոց, N 1 հասցեում գտնվող, 02-116-0028-0008 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 519,8քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ /կադաստրային արժեքի 150%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 07-050-0028-0006 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Էդգար Նորիկի Դավթյանին:
4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն․ Աշտարակեցու հրապարակ, N 8/2 հասցեում գտնվող, 02-001-0063-0118 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 1584,6քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 35 000 000 /երեսունհինգ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0063-0117 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր <<ԱՎԱՆԳԱՐԴ ՇԻՆ>> ՍՊԸ-ին: