Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 81-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 1-ին մասով և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> օրենքի 9-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը>> կետով և 24-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի <<Ագարակի բժշկական ամբուլատորիա>>, <<Արուճի բժշկական ամբուլատորիա>>, Ասյա Մարկոսյանի անվան Կոշ բուժամբուլատորա, <<Ուջանի բժշկական ամբուլատորիա>>, <<Կարբիի բժշկական ամբուլատորիա>>, <<Օշականի բժշկական ամբուլատորիա>>, <<Ոսկեվազի բժշկական ամբուլատորա>>, <<Փարպիի բժշկական ամբուլատորա>>, <<Սասունիկի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների համապատասխան դրույթները, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1․ <<Ագարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․841094), <<Արուճի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․841422), Ասյա Մարկոսյանի անվան Կոշ բուժամբուլատորա համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․840782), <<Ուջանի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․841122), <<Կարբիի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․841072), <<Օշականի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․841635), <<Ոսկեվազի բժշկական ամբուլատորա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․840234), <<Փարպիի բժշկական ամբուլատորա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․841056), <<Սասունիկի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․840678) միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
2․ Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի <<Ագարակի բժշկական ամբուլատորիա>>, <<Արուճի բժշկական ամբուլատորիա>>, Ասյա Մարկոսյանի անվան Կոշ բուժամբուլատորա, <<Ուջանի բժշկական ամբուլատորիա>>, <<Կարբիի բժշկական ամբուլատորիա>>, <<Օշականի բժշկական ամբուլատորիա>>, <<Ոսկեվազի բժշկական ամբուլատորա>>, <<Փարպիի բժշկական ամբուլատորա>>, <<Սասունիկի բժշկական ամբուլատորիա համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.
2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան համայնքի բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացումն է.
3) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են՝
ա. Բնակչության առողջության պահպանումը և բարելավումը
բ. Առողջ ապրելակերպի քարոզչությունը
գ. Հիվանդությունների կանխարգելումը
դ․ Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը
4․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված մարմինը Աշտարակ համայնքի ղեկավարն է՝ հետևյալ լիազորություններով՝
ա. Կազմակերպության կանոնադրությամբ և օրենքով սահմանված կարգով իրականացնում է կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ըստ անհրաժեշտության՝ հանդես է գալիս հիմնադրի անունից.
բ. Վերահսկողություն է իրականացնում կազմակերպության գործունեության նկատմամբ.
գ. Կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
դ. Լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.
ե. Վերահսկողություն է իրականացնում կազմակերպության ամրացված համայնքային սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ.
զ. Հիմնադրի որոշմամբ՝ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
է. Հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ը. Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
3. Աշտարակ hամայնքի ղեկավարին՝
1) Սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը, արժեքը, հաստատել միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը։
2) Սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքները կատարելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել միաձուլվող կազմակերպությունների գործունեության դադարման և միաձուլման արդյունքում ստեղծվող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը, գույքի հանձման և ընդունման աշխատանքները, հաստատել գույքի հանձնման-ընդունման ակտերը։
4․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։