Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 3-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2017 թվականի N 3-Ն

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, 2017թ-ի բյուջեի առկա ֆինանսական միջոցները համամասնորեն բաշխելու, ինչպես նաև ծախսային մասն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <Բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին`

ՈՐՈՇՈՒՄ Է.

1.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասի փոփոխության առաջարկությանը` համաձայն հատված  1-ի: 

2.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասի փոփոխության առաջարկությանը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի:

3.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասի փոփոխության առաջարկությանը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 3-ի:

4.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդին կամ դեֆիցիտին (պակասուրդին), համաձայն հատված 4-ի:

5.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղություներին կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրներին` համաձայն հատված 5-ի:

6.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասի փոփոխության առաջարկությանը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման,  համաձայն հատված 6-ի:

7. <Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`

ա) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            /հազ. դրամ/

                                   Վարչական բյուջե                 Ֆոնդային բյուջե                 Ընդամենը

 

Եկամտային մաս                   521561.4                            0                             521561.4

Ծախսային մաս                     522305.6                         32944.3                     555249.9

Դեֆիցիտ                               -744.2                             -32944.3                    -33688.5        

Պահուստային ֆոնդ                0                                          0                              0

 


Կողմ -11

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՏԱՇՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner