Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 251
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 113-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2025 թվականի N 113-Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ, ՈՒՋԱՆ ԵՎ ՓԱՐՊԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 26․06․2025թ․ N 2/փ-210, 08․08․2025թ․ N 2/փ-243 և N 2/փ-248, 20․08․2025թ․ N 2/փ-263, N 2/փ-267 և N 2/փ-268 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում, ՈՒջան և Փարպի բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 02-001-0001-0049 ծածկագրով 0.10136հա բնակելի կառուցապատման և 02-001-0021-0001 ծածկագրից 0.2225հա բնակավայրերի այլ հողամասերի նպատակային նշանակությունը որպես գյուղատնտեսական նպատակային նշանակության բազմամյա տնկարկ հողատեսքի /խաղող/ փոփոխությունը:

2. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության 02-001-0736-0007 ծածկագրից 0.03309հա հանգստի համար նախատեսված հողամասի, 02-001-0312-0046 ծածկագրից 0.02042հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամասի և 02-001-0312-0039 ծածկագրից 0.05853հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը որպես գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի փոփոխությունը:

3. Հաստատել Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-109-0223-0108 ծածկագրով 0,0945հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

4. Հաստատել Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-110-0171-0038 ծածկագրով 0,4418հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

5. Հաստատել Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-110-0171-0037 ծածկագրով 0,4815հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

6. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0694-0063 ծածկագրով 0,174հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

7. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, ՈՒջան և Փարպի բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:

 


Կողմ -18

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner