Հիմք ընդունելով լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված փաստացի օգտագործվող հողամասի չափագրումն ու Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 04.03.2026թ. թիվ 15 արձանագրությունը, համայնքային սեփականություն հանդիսացող Կարբի բնակավայրում գտնվող 02-058-0322-0020,0021,0022-ից ծածկագրից 0.3491 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու այգի (կորիզավոր) փոխադրելու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Համայնքային սեփականություն հանդիսացող ըստ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի կադաստրային քարտեզի 02-058-0322-0020,0021,0022-ից ծածկագրից 0.3491 հա գյուղատնտեսական վարելահող հողատեսքը փոխադրել բարձրարժեք պտղատու այգու (կորիզավոր):
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: