Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, 2019թ.-ի բյուջեի առկա ֆինանսական միջոցները համամասնորեն բաշխելու, ինչպես նաև ծախսային մասն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18/5 և <Բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 32/5 հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2019թ.-ի տարեկան բյուջեի եկամտային մասին` համաձայն հատված 1-ի:
2. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2019թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի:
3. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2019թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 3-ի:
4. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2019թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդին կամ դեֆիցիտին (պակասուրդին), համաձայն հատված 4-ի:
5. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղություներին կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրներին` համաձայն հատված 5-ի:
6. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2019թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 6-ի: /հազ. դրամ/
Վարչական բյուջե Ֆոնդային բյուջե Ընդամենը
Եկամտային մաս 564780.8 0 564780.8
Ծախսային մաս 566807.1 11357.6 578164.7
Դեֆիցիտ -2026.3 -11357.6 13383.9
Պահուստային ֆոնդ 30000.0 0 30000.0