Հիմք ընդունելով Մարգարիտա Զոհրաբյանի 14.02.2023թ. N 1321, Խաչիկ Բունիաթյանի 06.03.2023թ. N 1947, Արմեն Ադիբեկյանի 06.03.2023թ. N 1949, Արթուր Թորոսյանի 06.03.2023թ. N 1948 և Արմեն Անտոնյանի 06.03.2023թ. N 1973՝ դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ և 66-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,5հա բնակավայրերի նշանակության այլ հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել հողամասի վարձակալ /13.03.2000թ. Ս. Մ. 413 վարձակալության պայմանագիր/ Մարգարիտա Ռազմիկի Զոհրաբյանին:
2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոց, N 3/5 հասցեում գտնվող, 02-001-0191-0074 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 0,0161հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0191-0073 և 02-001-0191-0076 ծածկագրերով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասերի սեփականատեր Խաչիկ Վազգենի Բունիաթյանին:
3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0662-0182 ծածկագրով 0,08հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0662-0005 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Արմեն Վոլոդյայի Ադիբեկյանին:
4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0662-0001 ծածկագրիգ 0,0956հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0662-0006 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Արթուր Ժորայի Թորոսյանին:
5. Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 5,5հա գյուղատնտեսական նշանակության /վարելահող/ հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել հողամասի վարձակալ /27.08.2003թ. Ս. Մ. 1238 վարձակալության պայմանագիր/ Արմեն Այվազի Անտոնյանին: