Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30․04․2024թ․ N 2/փ-143 և N 2/փ-144, 22․05․2024թ․ N 207, 23․05․2024թ․ N 2/փ-210 և 31․05․2024թ․ N 2/փ-225 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում, Արուճ, Ղազարավան և Փարպի բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող, 02-001-0600-0006 ծածկագրով 0,25հա հողամասից 0,16164հա գյուղատնտեսական հողեր նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 02-068-0420-0005 ծածկագրով 0,25հա մակերեսով հողամասից 0,08602հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
3․ Հաստատել Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-022-0034-0028 և 02-022-0034-0059 ծածկագրերից 0,29462հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
4. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության 02-001-0859-0014 ծածկագրով 1,855252հա հողամասի նպատակային նշանակությունը, իսկ բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման 02-001-1528-0002 ծածկագրից 0,000102հա և 02-001-1528-0004 ծածկագրից 0,006826հա, 0,007192հա, 0,000395հա, 0,000046հա և 0,016885հա հողամասերի գործառնական նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
5. Հաստատել Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող, 02-110-0140-0037 ծածկագրով 0,9997հա հողամասից 0,3512հա գյուղատնտեսական հողեր նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխությունը:
6. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, Արուճ, Ղազարավան և Փարպի բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում: