Հիմք ընդունելով Դավիթ Ատոմյանի 10.02.2023թ. N 1210, Սարգիս Շամոյանի 15.02.2023թ. N 1347, Մեսրոպ Ոսկանյանի 15.02.2023թ. N 1372, <<ԱԳՐՈՖԱՅ>> ՓԲԸ-ի լիազորված անձ Արթուր Պետրոսյանի 27.02.2023թ. N 1743 և <<ԱՐԱԳԱԾ ԱԳՐՈ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Գրիգոր Գասպարյանի 01.03.2023թ. N 1848՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0747-0071 ծածկագրով, Դավիթ Լյովայի Ատոմյանին սեփականության իրավունքով պատկանող 0,26913հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /կորիզավոր, խաղող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0437-0027 ծածկագրով, Սարգիս Սոսի Շամոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1695հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ. մթերք վերամշակող տնտեսության (կարտոֆիլի մշակում և պահածոյացում) կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի 02-110-0168-0036 ծածկագրով, Մեսրոպ Գարեգինի Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,5041հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /խոտհարք, հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ. մթերք վերամշակող տնտեսության (մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում) կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 02-061-0106-0217 ծածկագրով, <<ԱԳՐՈՖԱՅ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 1,5հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,2556հա արոտավայրի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ոռոգման նպատակով ջրավազանի և պոմպակայանի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 07-050-0109-0090 ծածկագրով, <<ԱՐԱԳԱԾ ԱԳՐՈ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 24,5927հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,8708հա հողամասի /0,1969հա-վարելահող, 0,67388հա-արոտավայր/ նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ոռոգման նպատակով ջրավազանի, պոմպակայանի և օժանդակ շինության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: