Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 23.01.2018թ. N01/13/216-18 գրությունը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ կետի և <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 15-ի N 6-Ա որոշման մեջ կատարել լրացում /արձ.-12/ և հաստիքացուցակում /հավելված 2/ ավելացնել համայնքը սպասարկող անասնաբույժի մեկ հաստիքային միավոր`
- անասնաբույժ - աշխատավարձը` 80 000 ՀՀ դրամ:
2. Ի գիտություն ընդունել, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից անվանացանկում համապատասխան լրացում կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: