Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 12։00-ին։
2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպել <<Աշտարակ քաղաքի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճում, հասցեն՝ ք․ Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 10։
3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ղեկավարի երդման արարողությանը հրավիրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արագածոտնի մարզպետարանի, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների, մշակութային, հասարակական գործիչների, պատվավոր քաղաքացիների և այլն։