Հիմք ընդունելով Սպարտակ Ստեփանի Մուրադյանի 03.02.2025թ N919 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի /27․01․2025թ․ ԳՄ220/ և /30․01․202թ․ ԳՄ301/ վկայագրերը և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարած փաստացի օգտագործվող հողամասերի չափագրումն ու հողհատկացման քաղվածքները, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սպարտակ Ստեփանի Մուրադյանի ընտանիքի ժառանգությամբ ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության 0.64հա հողամասերի փաստացի չափագրման արդյունքում /ծածկագրեր 02-087-0246-0004, 02-087-0231-0016 և 02-087-0231-0015/ ավել օգտագործվող 0.04415հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Սպարտակ Ստեփանի Մուրադյանի /ծնվ.12.05.1956թ./, Ազատուհի Վաչագանի Սահակյանի /ծնվ.02.01.1965թ./, Արուսյակ Սպարտակի Մուրադյանի /ծնվ.24.10.1985թ./ և Քրիստինե Սպարտակի Մուրադյանի /ծնվ.10.04.1987թ./ ժառանգությամբ ձեռք բերված բաժնային սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0246-0004, 02-087-0231-0016 և 02-087-0231-0015 կադաստրային ծածկագրերով փաստացի օգտագործվող 0.68415հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերի նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: