Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ N 2387-Ն որոշման պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ա․ Մանուկյան թաղամասում գտնվող, 02-001-0105 ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի
նպատակային նշանակության 0.00045 հա բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային
նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
2. 02-001-0105 ծածկագրից 0.00045 հա հողամասի հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ա․ Մանուկյան փողոց, 21/12 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: