Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Աշտարակ համայնքի 2023թ.-ի բյուջեում հատկացնել 10 000 000 ՀՀ դրամ գումար՝ 2023թ.-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են բոլոր ոլորտները և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերը։
3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն՝ համայնքի բնակիչներ, համայնքի ավագանու անդամներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և այլ խմբեր։
4. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2023թ.-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում.
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը.
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: