Հիմք ընդունելով Կարինե Խաչատրյանի լ/ա Սարգիս Զազյանի 05.03.2025թ. N 2445 ինքնակամ շինությունները օրինականացնելու դիմումը, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի և <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի պահանջներով` նկատի ունենալով, որ հողամասում բնակելի տունը, որը կառուցվել է մինրև 2001թ., մարտի 15-ը, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Կարինե Հարությունի Խաչատրյանին /ծնված 12.06.1980թ./ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի, Ե. Շահազիզի փողոցում, գտնվող /ծածկագիր 02-001-0215-0019/ բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասում կառուցված՝ 222.9 քմ մակերեսով ինքնակամ բնակելի տունը /որը կառուցվել է մինչև 2001թ., մարտի 15-ը, 1988թ./, ճանաչել օրինական՝ առանց օրինականացման համար սահմանված վճարի գանձման:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: