Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի, 68-69-րդ հոդվածների, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» և «է» ենթակետերի, նույն հոդվածի 3-րդ կետի, 25-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի և 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Աշտարակի կոմունալ ծառայություն» և «Կարբի համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ՝ ՀՈԱԿ)` այդ մասին տեղեկացնելով իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
2.Համայնքի ղեկավարին վերապահել լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու լիազորությունը:
3.Հանձնարարել լուծարման հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կազմել միջանկյալ և լուծարման հաշվեկշիռները և ներկայացնել ավագանու հաստատմանը:
4. «Աշտարակի կոմունալ ծառայություն» և «Կարբի համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ների գույքերը /ըստ գույքագրման արդյունքների/ հանձնել Աշտարակ համայնքին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: