Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ է.
1.Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակաոուցվածքների զարգացմանն ուղղված «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի և 31 բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի «Կոմիտասի» անվան զբոսայգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Արագածոտն և Օրգով բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի թիվ 2 «Արևիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի թիվ 3 «Հովիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի թիվ 1 «Մանուշակ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Ավան, Բյուրական, Լեռնարոտ, Ոսկեվազ, Վերին Սասունիկ և Ուջան բնակավայրերի ճանապարհների և փողոցների հիմնանորոգում տուֆ քարով սալապատումով», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի շախմատի ակադեմիայի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Նոր Ամանոս և Ուջան բնակավայրերի ոռոգման ներտնտեսային ցանցի հիմնանորոգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արտաշավան, Արուճ, Բազմաղբյուր, Բյուրական, Լեռնարոտ, Կարբի, Կոշ, Ղազարավան, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Սասունիկ, Տեղեր, Ուջան, Փարպի և Օրգով բնակավայրերի խմելու ջրի ցանցի հիմնանորոգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Բյուրական, Կարբի և Ոսկեհատ բնակավայրերի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման, կառուցման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի կարիքների համար` թվով 11 միկրոավտոբուսների ձեռքբերում», «Աշտարակ համայնքի կարիքների համար` հատուկ բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում», «Աշտարակ համայնքում թվով` 35 ավտոկանգառների կառուցում և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի ամառային կինոթատրոնի շենքի վերակառուցապատման, հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Բազմաղբյուր, Բյուրական և Սասունիկ բնակավայրում մարզադաշտերի կառուցում, հիմնանորոգում և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի բնակավայրում` Արուճի բժշկական ամբուլատորիայի, Կարբիի բժշկական ամբուլատորիայի, Փարպիի բժշկական ամբուլատորիայի և Արագածոտն վարչական, Ուջանի վարչական շենքերի հիմնանորոգման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում» և «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի մշակույթի տան շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում» (այսուհետ' ծրագրեր) թվով՝ 18 սուբվենցիայի հայտերին' համաձայն հավելվածի։
2. Սահմանել որ'
1) Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնել տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման հայտերը։
2) Ծրագրի ներկայացման համար համայնքի 2023 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։
3) Ծրագրերի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Աշտարակ համայնքի ղեկավարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: