Հիմք ընդունելով Հրաչ Ղազարյանի 10.07․2025թ. N 8893՝ բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրում գտնվող բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-022-0028-0007, 0,2 հա/ տալ 2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Արուճ բնակավայր, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, բնակելի տուն N 2:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․ Վարդանյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: