Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1777-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2025 թվականի N 1777-Ա

ՄԱՐՏԻՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 02/07/2025 N Կ-02072025-02-0141 որոշումը, Մարտին Արշալույսի Հովսեփյանի 03.07.2025թ. N 8505 դիմումը, 09.06.2025թ. /ԳՄ2863/ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի, ՀՀ 10.06.2008թ-ին ընդունված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 2-րդ հոդվածի պահանջներով համաձայն որի, ՀՀ համայնքների վարչական տարածքներում մինչև 15.05.2001թ. տիրապետվող և սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիներին բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասին կից ավել օգտագործվող մինչև 300 քմ հողամասերը, որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ։

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1․ Ճանաչել Մարտին Արշալույսի Հովսեփյանի /ծնվ.09.05.1988թ․/ ժառանգությամբ ձեռք բերված սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0039-0007 ծածկագրով հողամասում մինչև 2001թ․ կառուցված 192.50քմ բնակելի տան և օժանդակ շինությունների և 0․17հա տնամերձ հողամասից ավել օգտագործվող 0․0076հա հողամասի նկատմամբ /ընդամենը 0․1776հա/:

2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ.Վարդանյան, Ա.Արամյան/

-Սույն որոշման 1 կետերի հանձնարարականն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner