Հիմք ընդունելով Լուսինե Սասունի Հովսեփյանի 20.02.2026թ. N 2342՝ դիմումը, լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված փաստացի օգտագործվող 02-001-0692-0015 ծածկագրով 0.3հա հողամասի չափագրումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի և 28-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Հաստատել Լուսինե Սասունի Հովսեփյանին /ծնվ. 15․09․1973թ./ սեփականության իրավունքով պատկանող 02-001-0692-0015 կադաստրային ծածկագրով 0.3հա հողամասի ճշգրտված տեղադիրքն ու սահմանները՝ ըստ կից ներկայացված և Աշտարակ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: