Հիմք ընդունելով Կարապետ Զավենի Թովմասյանի լիազորված անձ Մանուշ Սասունիկի Հեպոյանի 15.05.2025թ․ N 5845՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Ուջան բնակավայրում գտնվող Կարապետ Զավենի Թովմասյանին ժառանգության իրավունքով փոխանցված /հիմք ըստ օրենքի ժառանգության իրավունքի 05.05.2025թ. թիվ ԳՄ 2173 վկայագիր/ 0,12 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր՝ 02-109-0079-0005/ ավել օգտագործվող մինչև 20% 0,00808 հա /ընդամենը 0,12808 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Ճանաչել Կարապետ Զավենի Թովմասյանի /ծնվ. 02․01․1952թ./ սեփականության իրավունքն ըստ Աշտարակ համայնքի Ուջան բնակավայրի կադաստրային քարտեզի 02-109-0079-0005 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0,00808 հա մակերեսով /ընդամենը 0,12808 հա/ բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. 02-109-0079-0005 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Ուջան բնակավայր, Զորավար Անդրանիկի փողոց, 12-րդ փակուղի, հողամաս N 6:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: