Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 66-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի 2024 թվականի N 66-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Աշտարակ համայնքի «Աշտարակ քաղաքի թիվ 1 Մանուշակ մանկապարտեզ», «Աշտարակ քաղաքի թիվ 3 Հովիկ մանկապարտեզ», «Աշտարակ քաղաքի թիվ 5 Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզ» և «Աշտարակ համայնքի Կոշի թիվ 17 Կվաշ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների շենքերի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի «Աշտարակ քաղաքի թիվ 2 Արևիկ մանկապարտեզ» և «Օշականի թիվ 9 Գայանե մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Ագարակ, Ավան, Արուճ, Բազմաղբյուր և Նոր Եդեսիա բնակավայրերում նոր մանկապարտեզի շենքերի կառուցման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աղձք, Բյուրական, Ոսկեվազ, Օհանավան, Ուշի և Սասունիկ բնակավայրերի մշակույթի տան շենքերի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի «Կոշի արվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ քաղաքի Խաչատուր Աբովյան փողոցի հիմնանորոգում, բնական քարով սալարկում, խճապատում՝ համալիր բարեկարգման միջոցառումների իրականացում», «Աշտարակ քաղաքի կախովի կամուրջի հիմնանորոգում, դեպի կամուրջ տանող աստիճանների, լուսավորության համակարգի վերանորոգում և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում» (այսուհետ' ծրագրեր) թվով՝ 7 սուբվենցիայի հայտերին' համաձայն հավելվածի։

2. Սահմանել որ'

1) Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնել տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման հայտերը։

2) ծրագրի ներկայացման համար համայնքի 2025 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։

3) ծրագրերի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Աշտարակ համայնքի ղեկավարը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Կողմ -18

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ՄԵՐԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(51.53 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner