Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70 հոդվածների, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0410-0110 ծածկագրով 4,8հա մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Հավանություն տալ առաջին կետում նշված բնակավայրերի նշանակության այլ հողամասը գործառնական նշանակությունը փոփոխելուց հետո աճուրդ- վաճառքով /անհրաժեշտության դեպքում մաս-մաս/ օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝ կադաստրային արժեքի 70%-ը: